Բարի գալուստ
Wellmed

Առողջ լինելը որոշում է

Նվիրում ենք ժպիտներ արդեն ավելի քան կես դար

Wellmed ստոմատոլոգիական կենտրոնը՝ պահպանելով իր պատմական ուղին, որը սկսել է 1947թ.-ից, մատուցում է բազմապրոֆիլ և բարձր որակավորված ծառայություններ:

Կարդալ ավելին

Ծառայություններ

Մեզ մոտ ստեղծված են բոլոր պայմանները Ձեր առավելագույն հարմարավետությունը և բուժման բարձր որակն ապահովելու համար։

Թերապիա

Թերապիան ներառում է կանխարգելման, ախտորոշման և բուժման բազմաթիվ գործողություններ, որոնք թույլ են տալիս այցելուի ատամներն առողջ պահել երկար տարիների ընթացքում:

Օրթոպեդիա

Օրթոպեդիկ ստոմատոլոգիան զբաղվում է ախտորոշմամբ, ատամների ամբողջության խախտման բուժմամբ, բացակայող ատամների փոխարինմամբ և այն հիվանդությունների բուժմամբ, որոնք կապված են ծամող ատամների հոդերի դիսֆունկցիայի հետ:

Վիրաբուժություն

Վիրաբուժական ստոմատոլոգիան ուսումնասիրում է ատամների, բերանի խոռոչի օրգանների, դեմքի ու պարանոցի, դիմային գանգի ոսկրերի վիրաբուժական հիվանդությունները և վնասվածքները, որոնք ենթակա են բուժման:

Իմպլանտոլոգիա

Իմպլանտոլոգիան արհեստական ատամների տեղադրման ժամանակակից տեխնոլոգիա է, որը շրջանցում է դասական պրոթեզավորումը բոլոր առումներով։

Մանկական ստոմատոլոգիա

Մանկական ստոմատոլոգիան միշտ արդիական է, քանի որ ատամների առողջությունն ուղղակիորեն ազդում է երեխայի ընդհանուր ինքնազգացողության վրա:

Օրթոդոնտիա

Օրթոդոնտիան ստոմատոլոգիայում պատասխանատու է ատամնաշարի թերությունների և դիմածնոտային խնդիրների շտկման համար:

Լաբորատորիա

Wellmed ատամնատեխնիկական լաբորատորիան հագեցած է ժամանակակից եվրոպական և ամերիկյան սարքավորումներով: Մենք պատրաստում ենք բոլոր էսթետիկ և ֆունկցիոնալ պահանջներին համապատասխանող պրոթեզներ, ինչպես նաև իրականացնում ենք ցանկացած բարդության աշխատանքներ:

Դիագնոստիկա

Planmeca ProMax 3Ds-ը տալիս է հնարավորություն ստանալ ատամների դիրքի մասին ճշգրիտ 3D պատկերներ ավելի ցածր ճառագայթման չափաբաժնով, քան 2D պատկերները՝ առանց պատկերի որակի նվազեցման:

Մեր հաճախորդները մեր մասին

Հիանալի վայր է ատամները խնամելու համար: Թիմը շատ պրոֆեսիոնալ էր և առաջնահերթ լուծումներ էր տալիս իմ խնդիրներին։

Անի Գասպարյան

Այս կենտրոնը գոյություն ունի արդեն երկար տարիներ: Ես եղել եմ վաղ հաճախորդներից և շատ ուրախ եմ, որ այն վերաբացվում է:

Գոռ Հակոբյան

Կցանկանայի ավելի շուտ բացահայտեի Wellmed-ը: Հիանալի սպասարկում և ուշադրություն:

Արմեն Սեդրակյան 

Ձեր մասնագիտական փորձը, ազնվությունը և կարեկցող հոգատարությունը ամենաշատն եմ գնահատում: Շնորհակալ եմ ինձ իմ ԺՊԻՏԸ վերադարձնելու համար:

Լենա Նազարյան